Վարդան Բալյան. Գրողի ծոցը պետք է ուղարկել «ցավի վաճառականների» այս թափառախումբը
Քաղաքական
17:47 01/07/2021
Հայաստան

Վարդան Բալյան. Գրողի ծոցը պետք է ուղարկել «ցավի վաճառականների» այս թափառախումբը

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2020 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլիոն 561 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 895 մլրդ դրամ, այսինքն՝ բյուջեի  դեֆիցիտը 374 մլրդ դրամ է եղել։ Հատկանշական է, որ պատերազմական ծախսերը կազմել են 134 միլլիարդ, ևս 75 միլիարդ համավարակի հաղթահարման ծախսերը։

ՀՀ պետական պարտքը 7մլրդ 969 մլն ԱՄՆ դոլլար է կազմում, որից 7 մլրդ 509 մլն֊ը կառավարության պարտքն է։

Այս ցուցանիշները վկայում են, որ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը եղել է խիստ անարդյունավետ։ Եթե սրան հավելենք տնային տնտեսությունների պարտքային բեռի էական ավելացումը, որ 2018֊2020 թվականներին կրկնակի աճել է՝ ՀՆԱ 16,5 %֊ից հասնելով 31%֊ի, ակնհայտ է դառնում մեկ բան՝ գրողի ծոցը պետք է ուղարկել «ցավի վաճառականների» այս թափառախումբը։

Կառավարող խմբակի քաղաքական դեգեներատությունը և ավանտյուրիզմը ծանրագույն տնտեսական հետևանքներ է ունենում և սպառնում ՀՀ ազգային անվտանգությանը»։

Placeholder