01.07.2021. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Առողջություն
11:23 01/07/2021
Հայաստան

01.07.2021. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 3920 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 104 մարդ, մահացել է 4 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած  տվյալներով, հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  225 221  դեպք, որոնցից  216 882 -ն` առողջացած, 4517-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1100 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5617 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 188 922 թեստավորում:


 

Placeholder
01.07.2021. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ