Թուրքիայում նաև Ադրբեջանի մասնակցությամբ ընթանում են «Անատոլիայի արծիվ-2021» միջազգային ուսումնական վարժանքները
Քաղաքական
14:42 01/07/2021
Տարածաշրջան

Թուրքիայում նաև Ադրբեջանի մասնակցությամբ ընթանում են «Անատոլիայի արծիվ-2021» միջազգային ուսումնական վարժանքները

Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում ընթանում են «Անատոլիայի արծիվ -2021» միջազգային ուսումնական վարժանքները։ Ուսումնական վարժանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի, Ադրբեջանի, Կատարի, Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Նախորդ տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցող Ադրբեջանն այս տարի առաջին անգամ ստացել է լիարժեք մասնակցի կարգավիճակ։

Ադրբեջանը ներկայացված է երկու SU-25 և MiG-29 կործանիչներով։

Միջազգային ուսումնական վարժանքները մեկնարկել են հունիս 21-ին և ավարտվելու են հուլիսի 2-ին։

Placeholder
Թուրքիայում նաև Ադրբեջանի մասնակցությամբ ընթանում են «Անատոլիայի արծիվ-2021» միջազգային ուսումնական վարժանքները