Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը
Մշակույթ
15:50 01/07/2021
Հայաստան

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը

Այսօր կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը: 

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ Մայիս Ռաֆայելյանի  հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  հունիսի 2-ին, ժամը 17:00-ից Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):

Մայիս Ռաֆայելյանը ծնվել է 1939թ. հուլիսի 15-ին: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նա դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Եղել է Կիրովականի դրամատիկական թատրոնի ռեժիսոր, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր, Արտաշատի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, նաև՝ գեղարվեստական ղեկավար:

Placeholder
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը