Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ապահովել են խոտհնձի աշխատանքների անվտանգությունը
Քաղաքական
10:07 01/07/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ապահովել են խոտհնձի աշխատանքների անվտանգությունը

Ռուս խաղաղապահները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում ապահովում են խոտհնձի ժամանակ տեղի բնակիչների անվտանգությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

«Ասկերանի շրջանում տեղի է ունենում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման գործողություններ: Տարածաշրջանում կան բազմաթիվ մշակովի դաշտեր, և դրանք գտնվում են սահմանազատման գոտում»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի խոսնակ Իգոր Սերգեևը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Շոշ գյուղի բնակիչներն  դաշտերում խոտ են քաղում անասունների համար, ինչպես նաև հունձ են իրականացնում, որպեսզի հրդեհ չբռնկվի:

«Ռուս սակրավորները գյուղատնտեսական նշանակության հողերում անցկացրել են ստուգման աշխատանքներ պայթուցիկ նյութերի և չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Placeholder
Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ապահովել են խոտհնձի աշխատանքների անվտանգությունը