Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին
Քաղաքական
18:16 01/07/2021
Հայաստան

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր և Հանրապետական կուսակցության անունից շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման 100-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը

Սերժ Սարգսյանը մաղթել է նախագահ Սի Ծինփինին և նրա կուսակցական գործընկերներին քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ աշխատանքում ՝ ի շահ բարեկամ Չինաստանի ժողովուրդի:

«Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության համար Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը միջազգային կարևոր գործընկերներից է: 

Մենք շատ բարձր ենք գնահատում այն ​​փաստը, որ 2017 թվականի նոյեմբերին մեր պատվիրակության Պեկին կատարած այցի ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀԿ-ի և ՉԿԿ-ի միջև, որն ամուր հիմք դարձավ մեր կուսակցությունների հետագա, խորը և համապարփակ գործընկերության համար»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 

Placeholder
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին