Տիգրան Աբրահամյան. Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել
Քաղաքական
11:21 01/07/2021
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել

Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Զորացրման գործընթացը մեկնարկել է՝ բարի վերադարձ մեր տղերքին։

Առաջնային հարցը, որ շարունակում է «օդում կախված մնալ», Արցախի Պաշտպանության բանակի համալրման, մարտունակության վերականգնման, թիրախային փոփոխությունների և անվտանգային նոր միջավայրի կառուցումն է։

Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել, որից էլ պետք է բխի հայկական զինուժի բարեփոխումների հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև՝  ձևավորվի դաշնակից, բարեկամ երկրների հետ հարաբերությունների  օրակարգը»։

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել