Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ
Իրավունք
10:52 02/07/2021
Հայաստան

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Այս մասին հայտնում  է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: 

Նշենք, որ այսօր 15։00-ին  տեղի կունենա «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի մուտքագրված դիմումի վերաբերյալ։

Placeholder
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ