02.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք
Առողջություն
10:48 02/07/2021
ԼՂՀ

02.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք

Արցախի Հանրապետությունում հուլիսի 1-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9026 քաղաքացու հետազոտություն, որից 921-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2905 դեպք: Կատարվել է 26 978 թեստավորում:

 

Placeholder
02.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք