«Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը
Մշակույթ
09:30 02/07/2021
Հայաստան

«Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 3-9-ը կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ֆեյսբուքյան  էջից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպվեն բացօթյա համերգներ, որոնց ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Համերգների անցկացման ժամանակացույցը.
1.  03.07.2021, 18:00 - 20:00
Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք
2.  04.07.2021, 21:00-23:00
Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք
3.  06.07.2021, 21:00 - 23:00
Նոր Նորք վարչական շրջան / Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի
4.  07.07.2021, 19:00 - 22:00
Շենգավիթ վարչական շրջան / Գարեգին Նժդեհի հրապարակ
5.  08.07.2021, 19:00 - 22:00
Էրեբունի վարչական շրջան / Վարդավառի լճի հարակից տարածք
6.  09.07.2021, 19:00 - 22:00
Աջափնյակ վարչական շրջան / Թումանյանի անվան զբոսայգի

Placeholder
«Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը