Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ և դա հենց ատելության խոսք է․ Փայլանը՝ Ալթունին
Քաղաքական
20:06 02/07/2021
Տարածաշրջան

Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ և դա հենց ատելության խոսք է․ Փայլանը՝ Ալթունին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է այդ երկրի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հակահայկական հռետորաբանությանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Ալթունն իր ելութներից մեկում խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից և հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ, ահաբեկչության կազմակերպիչներ։ Ալթունի ելույթի տեսագրությունը Youtube-ը արգելափակել է՝ դրանում առկա ատելության խոսքի պատճառով։ Իսկ թուրք գործիչը Twitter-ում բողոքել է նման «երկակի ստանդարտների դեմ»։

Կիսվելով Ալթունի հրապարակմամբ՝ Փայլանը գրել է․

«Քո ելույթում բազմիցս կրկնում ես «հայկական ահաբեկչություն», «հայ ահաբեկիչ» արտահայտությունները։

Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ և դա հենց ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ Է։

Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ։

Ներսում օգտագործում ես, բայց Էդիրնեից այն կողմ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ հանցանք է։

Պա՞րզ է»։

Placeholder
Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ և դա հենց ատելության խոսք է․ Փայլանը՝ Ալթունին