Տոկիոյի խաղեր կմեկնի 17 հայ մարզիկ
Սպորտ
14:03 02/07/2021
Հայաստան

Տոկիոյի խաղեր կմեկնի 17 հայ մարզիկ

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական  խաղերում մեր երկրի երկու լողորդների  մասնակցության մասին: Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մետր ազատ լողաճերում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է կապանցի  եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին:

Աղասյանը Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17մ 16 սմ արդյունք և նվաճել օլիմպիական արտոնագիր: Այդ արդյունքը երկու սմ-ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը:

Այսպիսով  Ճապոնիայում անցկացվելիք  ամառային 32 -րդ  օլիմպիական խաղերին մասնակցող  Հայաստանի  մարզիկների թիվը հավասարվել է 17-ի:

Նրանք են՝ հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան /60 կգ/, Կարեն Ասլանյան /67 կգ/, Կարապետ Չալյան /77 կգ/, Արթուր Ալեքսանյան /97 կգ/, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան  /57 կգ/, Վազգեն Թևանյան /65 կգ/, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան /52 կգ/ , Հովհաննես Բաչկով /63կգ/, Արման  Դարչինյան /75 կգ/, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ Իզաբելա Յայլյան  /59 կգ/, Սիմոն Մարտիրոսյան /109կգ /, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան /73 կգ/, լողորդներ Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան, եռացատկորդ Լևոն Աղասյան: 

Տոկիոյի օլիմպիական  խաղերում կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Placeholder
Տոկիոյի խաղեր կմեկնի 17 հայ մարզիկ