Արցախի հարավային շրջաններում որոնումների ընթացքում հայտնաբերվել է 2 աճյուն
Տարածաշրջան
09:18 02/07/2021
ԼՂՀ

Արցախի հարավային շրջաններում որոնումների ընթացքում հայտնաբերվել է 2 աճյուն

Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) հուլիսի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։
Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թվականի  հուլիսի 1-ը, Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։
 

Placeholder
Արցախի հարավային շրջաններում որոնումների ընթացքում հայտնաբերվել է 2 աճյուն