03.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք, երեք մարդ մահացել է
Օրվա թեմա
11:36 03/07/2021
Հայաստան

03.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք, երեք մարդ մահացել է

Երեկ կատարվել է 5073 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք:

ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, կա  97 առողջացած, գրանցվել է 3 մահվան դեպք:

Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է  կորոնավիրուսով 5621 հիվանդ։

Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  225 464  դեպք, որոնցից  217 074-ն` առողջացած, 4521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2769 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 197 651 թեստավորում:


 

Placeholder
03.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք, երեք մարդ մահացել է