ՌԴ-ում հինգ գրոհային է ոչնչացվել
Իրավունք
12:42 03/07/2021
Աշխարհ

ՌԴ-ում հինգ գրոհային է ոչնչացվել

Նալչիկի արվարձանում հակաահաբեկչական գործողության արդյունքում հինգ գրոհային է վնասազերծվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

«Քաղաքացիական բնակչության կամ իրավապահ ուժերի անձնակազմի շրջանում զոհեր չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անցած գիշեր Հակաահաբեկչական  գործողության ռեժիմ էր մտցվել Նալչիկի և Բաքսանի շրջանի տարածքի մի մասում: Ավազակներն արգելափակվել են այգեգրծական ընկերության տներից մեկում: Առավոտյան ժամը երեքին նրանց առաջարկել են վայր դնել զենքերը և հանձնվել, բայց դրան ի պատասխան նրանք կրակ են բացել:

Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի՝ սպանված զինյալները նախատեսում էին կատարել ահաբեկչական բնույթի հանցագործություններ:
 

Placeholder
ՌԴ-ում հինգ գրոհային է ոչնչացվել