Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ազգությամբ եզդի Հովհաննես Բաքոյանի լուսանկարն ու հայտնել՝ եզդի Հովոն անմահացել է.
«19-ամյա եզդի հերոսը քաջաբար կռվում էր Մարտունի 3-ում։ Նա կռվում էր հանուն իր ընտանիքի, իր ազգի, իր հայրենիքի անվտանգության՝ չվախենալով թշնամու կրակոցներից, արհամարհելով ամեն մի փամփուշտ։ Նա իր էությամբ անվախ էր, քաջարի մարտիկ, հայրենասեր զինվոր։
Նա իր ընտանիքի միակ տղան էր։ Հայրենիքի նկատմամբ սերը բարձր գնահատեց իր մայրական սիրուց։
Զոհվել է բայրաքթարի հարվածից։ Զոհվելուց անցել է 9 ամիս, ԴՆԹ-ն հաստատեց, որ հերոսը անմահացել է։
Փառք քեզ, հերոս։
Հավերժ փառք»։