Իսահակյան գյուղում ևս սիբիրախտի դեպքեր են գրանցվել, անասնաբույժն ինքնասպան է եղել
Առողջություն
10:00 03/07/2021
Հայաստան

Իսահակյան գյուղում ևս սիբիրախտի դեպքեր են գրանցվել, անասնաբույժն ինքնասպան է եղել

Սիբիրախտի դեպքեր են գրանցվել նաև Շիրակի մազրի Իսահակյան գյուղում։ «Ազատության» փոխանցմամբ, գյուղ ելումուտը հսկողության տակ է։ Անասուններ են անկել, ևս յոթ մարդ տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց մաշկի խոցերով։

ԲԿ-ի բժիշկ Կարինե Տոնոյանն «Ազատության»-ն ասել է, որ նրանց մեծ մասը զբաղվել է մորթով, մսի մշակմամբ։

Վարակաբանի գնահատմամբ, իսահակյանցիների վիճակը լավ է, նրանք ապաքինվում են։

Սիբիրախտի առաջին դեպքերը գյուղում արձանագրվել են հունիսի 29-ին, մեկ օր առաջ առավոտյան անասնագոմում կախվել է գյուղի անասնաբույժը՝ 70-ամյա Ռուստամ Սիմոնյանը։

 

Placeholder