CHW-ն Սղնախի ավերված գերազմաններից լուսանկարներ է հրապարակել
Տարածաշրջան
16:45 03/07/2021
ԼՂՀ

CHW-ն Սղնախի ավերված գերազմաններից լուսանկարներ է հրապարակել

«Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը հաստատում է Սղնախ գյուղում հայկական գերեզմանոցն ավերելու փաստը։  Դրա մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: Այդ տարածքն ավերել են բուլդոզերներով ճանապարհ կառուցելու նպատակով»։

Թվիթերի իր միկրոբլոգում այս մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)՝ գրությանը կից հրապարակելով լուսանկարներ։

«Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ավերածությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ից մինչև հունիսի 18-ը»,-նշել է կազմակերպությունը։

Կազմակերպությունը հաջորդ գրառմամբ նշում է, որ հայկական գերեզմանոցը ստեղծվել է 18-րդ դարի կեսերին և օգտագործվել մինչև այն պահը, երբ հայերը 2020-ի աշնանը պատերազմի հետևանքով ստիպված էին լքել գյուղը։
 

Placeholder
CHW-ն Սղնախի ավերված գերազմաններից լուսանկարներ է հրապարակել