Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Ասկերանի դպրոցական ճամբարում
Տարածաշրջան
14:40 03/07/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Ասկերանի դպրոցական ճամբարում

Արցախի Հանարպետության Ասկերանի շրջանի ղեկավարությունը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմին հրավիրել է դպրոցական ճամբար՝ «Խաղաղարարի դաս» կրթական գործողություն անցկացնելու: Դասընթացի մասին հաղորդագորություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Տարածված տեղեկատվության մեջ ասվում է, որ դասախոսության ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները երեխաներին ներկայացրել են խաղաղապահ ստորաբաժանումների հիմնական խնդիրների և Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:

Երեխաներին նաև բացատրվել է վտանգների մասին հատկապես այն վայրերում, որտեղ նախկինում ռազմական գործողություններ էին տեղի ունեցել: Նրանց պարզաբանվել է, որ նման վայրերում կարող են լինել պայթուցիկ օբյեկտների մեծ քանակ: Դպրոցականները ծանոթացել են նաև Առաջին օգնություն ցույց տալու ձևերին:

«Ռուս սակրավորները ցույց են տվել, թե ինչպես են տարածքը մաքրում պայթուցիկներից: Նրանք նաև բացատրել են, թե ինչպես է աշխատում ականի դետեկտորը, և աշակերտներին թույլ են տվել հագնել սակրավորի հանդերձանքը, որպեսզի նրանք իրենց զգան ինչպես իսկսկան խաղաղապահ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Արցախի տարածքում խաղաղապահ առաջադրանքների իրականացման ընթացքում Ռուսաստանի զորակազմի անձնակազմը 60-ից ավելի անգամ այցելել է երեխաներին`պատմության, հայրենասիրական գործողությունների և թեմատիկ ստեղծագործական հանդիպումների ինտերակտիվ դասեր անցկացնելու համար: Ընդհանուր առմամբ, այս միջոցառումներին մասնակցել են ավելի քան 5500 դպրոցական և ուսանող:

Placeholder
Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Ասկերանի դպրոցական ճամբարում