Իրանի իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսել
Տարածաշրջան
17:05 05/07/2021
Տարածաշրջան

Իրանի իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսել

Իրանի էներգետիկայի նախարարությունը էլեկտրակայանի վերջին խափանումներից հետո իրանցիներին կոչ է արել կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը:«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Իրաքյան  քրդստանի Rudaw լրատվական ծառայությունը:

«Երեկ էլեկտրաէներգիայի պահանջարկը հասավ 65,9 հազար ՄՎտ-ի, ինչը նախկինում չէր արձանագրվել, բայց հաշվի առնելով ջերմաստիճանի առաջիկա բարձրացումը, հավանական է, որ այդ ցուցանիշը կարող է գերազանցել 66 հազար Մվտ-ը»,-նախարարության մամուլի քարտուղար Մոստաֆու Ռաջաբիի խոսքերը մեջբերում է Rudaw- ը: 

Նա նշել է, որ նախորդ տարվանից երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկն աճել է առնվազն 12%-ով:

Հանգստյան օրերին Իրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ էին տեղի ունեցել, և հնարավոր է, որ դա կարող է կրկնվել շաբաթվա առաջին կեսին: Ռաջաբին երկրի բնակիչներին խնդրել է հնարավորինս նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, հատկապես կեսօրին:

Ըստ Rudaw-ի, Իրանում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ են տեղի ունեցել, չնայած երկրի էլեկտրական ենթակառուցվածքների բեռը նվազեցնելու կառավարության մի քանի ջանքերի: Մայիսին իրանում արգելք էր մտցվել կրիպտոարժույթի հայթայթման վրա:

Placeholder
Իրանի իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսել