Իրանն արձագանքել է իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն
Տարածաշրջան
13:06 05/07/2021
Տարածաշրջան

Իրանն արձագանքել է իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն

Իրանի սննդի և դեղերի վարչության խոսնակը հայտարարել է, որ որոշ իրանցիները մեկնում են Հայաստան՝ կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալու նպատակով: Նա հավելել է, որ մի շարք հարևան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը մեծ արագությամբ առաջ չի գնում: Այս մասին գրում է Pars Today-ը։

«Հայաստանի ներմուծած «Astra Zeneka» պատվաստանյութն ամբողջությամբ չի ներարկվել այդ երկրի քաղաքացիներին, իսկ քանի որ այն ունի պիտանելիության ժամկետ, Հայաստանում պատվաստում են նաև զբոսաշրջիկներին»,- ասել է Քիանուշ Ջահանփուրը։

Ջահանփուրը նշել է, որ հարևան երկրներում հասարակության կողմից պատվաստանյութի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը և ավելացած պատավստանյութը զբոսաշրջիկներին ներարկելը տվյալ երկրների խնդիրներից է և չպետք է դիտարկվի որպես դրական կետ:

Placeholder