Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին
Իրավունք
15:47 05/07/2021
Հայաստան

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին

«Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։

Միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

ՍԴ-ից հայտնում են,   որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ միավորված գործի դատաքննությունը կսկսի  հուլիսի 9-ին՝ ժամը 11.00-ին:

Միավորված գործով զեկուցող է նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանին:

Միավորված գործի դատաքննությունը  կանցկացվի բանավոր ընթացակարգով: Միավորված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ԿԸՀ-ին  ներգրավելու որոշում է կայացվել, որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվել են  դատախազությանը, ոստիկանությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողը։

 

Placeholder
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին