Գերմանիան ՀՀ քաղաքացիների համար չեղարկել է մուտքի սահմանափակումները
Քաղաքական
17:33 05/07/2021
Հայաստան

Գերմանիան ՀՀ քաղաքացիների համար չեղարկել է մուտքի սահմանափակումները

Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով schengenvisainfo-ին։ Նշվում է, որ Գերմանիան մուտքի սահմանափակումները չեղարկել է նաև ՀՀ քաղաքացիների համար: 

Սահմանափակումները հանվել են նաև Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Կատարի, Կանադայի, Հորդանանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ադրբեջանի և Բրունեյի քաղաքացիների համար:

Նշվում է, որ յուրաքանչյուր ոք, որը բնակվում է այդ երկրներից մեկում, կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության կարևոր պատճառի և անկախ պատվաստման կարգավիճակից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Գերմանիան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել:

Placeholder
Գերմանիան ՀՀ քաղաքացիների համար չեղարկել է մուտքի սահմանափակումները