Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրքին
Սպորտ
09:32 05/07/2021
Հայաստան

Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրքին

Հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք բռնցքամարտիկին։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, ով  պարզապես ջաղջախել է թուրք բռնցքամարտիկին։

Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանը ունեցել է շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին դուրս են հանել ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։   

Հուլիսի 4-ին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, ով առավելության է  հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում  հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը։

Placeholder
Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրքին