Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասնում է 52-ի
Աշխարհում
19:21 05/07/2021
Աշխարհ

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասնում է 52-ի

Ֆիլիպինների հարավ-արևմուտքում ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման զոհերի ընդհանուր թիվը հասել է 52-ի, որոնց թվում՝   երեք քաղաքացիական անձիք։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանուի հայտարարությանը։

Նախարարի փոխացմամբ՝ զոհվել է ևս երկու զինվոր, հետևաբար նրանց մեջ զոհերի թիվը 47-ից հասել է 49-ի, ավելի վաղ հաղորդվել էր նաև երեք քաղաքացիական զոհերի մասին: Այսպիսով, զոհվածների թվում այժմ 49 զինվոր է և երեք քաղաքացիական անձիք:

Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը կործանվել է կիրակի օրը ՝ փորձելով վայրէջք կատարել Սուլու նահանգի Հոլո կղզում: 

Placeholder
Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասնում է 52-ի