Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք
Տարածաշրջան
12:06 06/07/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 25 606 թեստ, այստեղից 15 693-ը՝ հակագենի արագ թեստով և 9 913-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 371 293 դեպք: Ապաքինվել է ևս 591 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 355 718:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 383 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 272 810 մարդ, օրական՝ 3 667:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք