Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի մասնակցությունը Ուկրաինայի կարգավորման գործընթացին
Քաղաքական
14:49 06/07/2021
Տարածաշրջան

Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի մասնակցությունը Ուկրաինայի կարգավորման գործընթացին

«Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի ներգրավումը Ուկրաինայի կարգավորման գործընթացում,  դա կախված է նրանից, թե ով է նշանակվելու որպես այդ ոլորտում ջանքերի գլխավոր համակարգող, բայց մինչ այժմ Վաշինգտոնը չի կարող խոսել որևէ ներգրավվածության մասին. ամերիկյան կողմը չի ցանկանում հաշվի նստել ՌԴ մոտեցումների հետ»,- այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովը նշել է, որ իրենց մոտեցումների և իրենց գնահատականների հետ հաշվի նստելու ցանկություն չեն տեսնում:

«Բնականաբար, նման դիրքորոշմամբ դժվար է պատկերացնել կառուցողական ամերիկյան ներդրում այդ գործում, օրինակ՝ Մինսկի ձևաչափով», - ասել է Ռյաբկովը:
 

Placeholder
Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի մասնակցությունը Ուկրաինայի կարգավորման գործընթացին