«Սպայկա»-ի բեռնատարը Վրաստանում ընկել է կամրջից ու այրվել
Իրավունք
11:11 06/07/2021
Տարածաշրջան

«Սպայկա»-ի բեռնատարը Վրաստանում ընկել է կամրջից ու այրվել

Վրաստանի մայարաքաղաք Թբիլիսիից դեպի Ռուսթավի ճանապարհին «Սպայկա» ընկերության բեռնատարն ընկել է կամրջից ու այրվել։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին։

«Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ, ականատեսները հայտնել են նաև պայթյունի մասին։ Վարորդը մեքենայում մենակ է եղել, նա մահացել է։ Դեպքի վայրում աշխատել են հրշեջ-փրկարարական երեք խմբեր։

«Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ, վթարի հստակ պատճառները հայտնի չեն, նախնական տվյալներով, վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։

Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ երթևեկության կամ էլ  տրանսպորտի շահագորման կանոնների խախման հատկանիշներով։ Իրականացվում է քննություն։
 

Placeholder
«Սպայկա»-ի բեռնատարը Վրաստանում ընկել է կամրջից ու այրվել