Վերաքննիչ դատարանում ընթանում է Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը
Քաղաքական
14:23 06/07/2021
Հայաստան

Վերաքննիչ դատարանում ընթանում է Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր վերսկսվել է հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը՝ պահանջելով վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:

Դատարանի բակում հավաքված են «Իզմիրլյան կենտրոն» ԲԿ-ի աշխատակիցներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Բողոքի քննությունը մեկնարկել էր հուլիսի 2-ին:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։ Պաշտպանները հունիսի 24-ին ներկայացրել էին վերաքննիչ բողոք։

Պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։


 

Placeholder
Վերաքննիչ դատարանում ընթանում է Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը