Ռոբերտ Քոչարյան. Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում Ջիվան Գասպարյանի վաստակի և հիշատակի առջև
Մշակույթ
17:04 06/07/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում Ջիվան Գասպարյանի վաստակի և հիշատակի առջև

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում ցավակցել է հայտնի դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ.

«Ցավով տեղեկացա մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին։

Ջիվան Գասպարյանը մեծագույն երաժիշտներից է, ով հայկական կատարողական արվեստը և մասնավորապես` ժողովրդական փողային գործիքները բարձրացրեց նոր մակարդակի՝ նրանց հաղորդելով համաշխարհային հնչեղություն եւ ճանաչում։

Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում նրա վաստակի և հիշատակի առջև»։

 

Placeholder
Ռոբերտ Քոչարյան. Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում Ջիվան Գասպարյանի վաստակի և հիշատակի առջև