Թբիլիսիում երեկվա ակցիայի ժամանակ 53 լրագրող է տուժել
Տարածաշրջան
12:22 06/07/2021
Հայաստան

Թբիլիսիում երեկվա ակցիայի ժամանակ 53 լրագրող է տուժել

ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից «Թբիլիսի փրայդ»-ի ժամանակ ազգայնական ուժերը կոնտր ակցիա են իրականացրել։ 

Վրաստանի Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, ակցիայի ժամանակ տեղի են ունեցել բռնություններ, ինչի հետևանքով 55 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Տուժածներից 53-ը լրագրողներ են։ Նրանցից մի քանիսը նույնիսկ վիրահատության կարիք ունեն։

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 8 մարդ։

Եվրոպական կառույցներն այսօր արդեն Վրաստանի պահանջում են քննել երեկվա իրադարձությունները։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություն է հայտնել  լրագրողների, ակտիցիստների նկատմամաբ հարձակումներից, ինչպես նաև  խաղաղ «Թբիլիսի փրայդ»-ի հետաձգումից։

«Ակտիվիստների, լրագրողների, նրանց ունեցվածքի նկատմամաբ հարձակումները պետք է դառնան անհապաղ ու մանրամասն քննության առարկա»,-նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։

ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակն էլ նշել է,  որ Վրաստանի իշխանություններն ու իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել կարծիքի ազատ արտահայտումը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բռնության մասնակիցներին։

 

Placeholder
Թբիլիսիում երեկվա ակցիայի ժամանակ 53 լրագրող է տուժել