ՀՔԾ-ից դուրս ենք եկել ու դեռ հետագա զարգացումների մասին կանխատեսում չունենք․ Էրիկ Ալեքսանյան
Իրավունք
19:26 07/07/2021
Հայաստան

ՀՔԾ-ից դուրս ենք եկել ու դեռ հետագա զարգացումների մասին կանխատեսում չունենք․ Էրիկ Ալեքսանյան

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից։

«Առուշանյանը ձերբակալված չէ։ Հարցաքնվել է վկայի կարգավիճակով ՝ փաստացի կասկածանքի շուրջ։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, քանի որ դա պարոն Առուշանյանի նկատմամբ դեռ վաղուց հարուցված  քաղաքական հետապնդման շարունակություն։ Առհասարակ չենք ցանկացել որևէ առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ,քանի որ որևէ վստահություն չունենք նախաքննության այս մարմնի նկատմամբ»,- այս մասին «Panorama.am»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և հավելեց․

«ՀՔԾ-ից դուրս ենք եկել ու դեռ հետագա զարգացումների մասին կանխատեսում չունենք»։

Ինչ վերաբերում է փաստացի կասկածանքին, ապա փաստաբանը հայտնեց, որ   խոսքը գնում է՝ իբր թե Առուշանյանի՝  այլ անձանց հետ,  նախնական համաձայնության գալով, ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված գործի մասին։

Placeholder
ՀՔԾ-ից դուրս ենք եկել ու դեռ հետագա զարգացումների մասին կանխատեսում չունենք․ Էրիկ Ալեքսանյան