Աշխարհում պատվաստանյութերի արտադրության և բաշխման անհավասարություն կա․ ԱՀԿ
Աշխարհում
19:45 07/07/2021
Աշխարհ

Աշխարհում պատվաստանյութերի արտադրության և բաշխման անհավասարություն կա․ ԱՀԿ

 ԱՀԿ-ն ասում է, որ կորոնավիրուսի նոր շտամները հաղթում են պատվաստանյութերի հետ մրցապայքարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ 

Դա տեղի է ունենում, ըստ կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսի, պատվաստանյութերի արտադրության և բաշխման անհավասարության պատճառով:

«Կորոնավիրուսի տարբերակները հաղթում են պատվաստանյութերի հետ ներկայիս մրցապայքարում, քանի որ աշխարհում անհավասարություն է տիրում պատվաստանյութերի արտադրության և տեղաբաշխման հարցում, ինչը սպառնում է նաև համաշխարհային տնտեսական վերականգնմանը»,-ասել է ԱՀԿ ղեկավարը:
 

Placeholder
Աշխարհում պատվաստանյութերի արտադրության և բաշխման անհավասարություն կա․ ԱՀԿ