Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները Ադրբեջանը ներառել է «Արևելյան Զանգեզուր» խոսուն անունով վարչատարածքային շրջանում․ թուրքագետ
Քաղաքական
15:36 07/07/2021
Տարածաշրջան

Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները Ադրբեջանը ներառել է «Արևելյան Զանգեզուր» խոսուն անունով վարչատարածքային շրջանում․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ:

Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները (քաղաքական ու հասարակական մակարդակներում) պատկերացնում են Սյունիքը:

Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում եմ` գրանցելով արդյունքներ: Ու հաջողելու են, քանի Հայաստանում չձևավորվի ազգային իշխանություն»:

Placeholder
Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները Ադրբեջանը ներառել է «Արևելյան Զանգեզուր» խոսուն անունով վարչատարածքային շրջանում․ թուրքագետ