«Ժողովուրդ». Իրավապահները այլ ելք չունենալով ազատման դիմումներ են գրում
Օրվա մամուլ
09:26 07/07/2021
Հայաստան

«Ժողովուրդ». Իրավապահները այլ ելք չունենալով ազատման դիմումներ են գրում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Զինվորական քննչական վարչությունում ազատումների շքերթ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնվել են խնդրի առջև, և դա է պատճառը, որ այլ ելք չունենալով՝ ազատման դիմումներ են գրում: Քննիչներն իրենց վարչության պետերին դիմում են ներկայացնում և հայտնում, որ այլևս ուժ չունեն աշխատելու այս պայմաններում, քանի որ իրենց գլխին հազարավոր քրեական գործեր են, որ չեն հասցնում քննել:

Կարճ ասած, քննիչի գործը անշնորհակալ աշխատանք է դարձել, ուստի մասնագետները գերադասում են լքել համակարգը: Օրերս ազատման դիմում է գրել Իջևանի ՀԿԳ քննիչներից Հայկազ Մելքոնյանը, և որքան էլ նրան համոզել են մնալ, չի համաձայնել: Զինվորական քննիչներից շատերն էլ դիմում են գրել, տեղափոխվել են դատախազություն՝ դատախազի աշխատանքը համարելով առավել թեթև ու հանգիստ գործ:

Ավելին՝ քննիչներն իրենց ղեկավարներին դժգոհել են, որ 10 օր որևէ քրեական գործով գործողություններ չեն անում, դատախազությունը ծառայողական քննություն է նշանակում, ու երբ բացատրում են դատախազներին, որ չեն հասցնում, քանի որ հազարավոր գործեր կան իրենց վարույթում, դատախազները չեն լսում՝ հորդորելով դիմել կառավարություն, որ նոր հաստիքներ բացեն:

Հասկանալի է, որ դա այնքան էլ իրատեսական չէ, հետևաբար քննիչներն իրավիճակից դուրս գալու միակ ելք են համարում ազատման դիմում գրելը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Իրավապահները այլ ելք չունենալով ազատման դիմումներ են գրում