«Դիզակի գույները» սիմպոզիումը Հադրութի փոխարեն անցկացվել է Ստեփանակերտում
Մշակույթ
13:26 07/07/2021
ԼՂՀ

«Դիզակի գույները» սիմպոզիումը Հադրութի փոխարեն անցկացվել է Ստեփանակերտում

Հուլիսի  5-ին Ստեփանակերտում մեկնարկել է «Դիզակի գույներ»  նակարչական 4-րդ սիմպոզիումը:  «Մշակութային Արցախ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արցախյան թանձր գույները կտավին հանձնելու հրավերն այս տարի ընդունել են 18 նկարիչներ: Սիմպոզիումի 6 օրերի ընթացքում նրանք շրջելու են Արցախով` ստացած տպավորություններն ու զգացողությունները հանձնելով կտավին: «Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը տեղի կունենա

Հուլիսի 12- ին, ժամը 12:00-ին, Ստեփանակերտի պատկերասրահում այցելուները կարող են դիտել ու գնահատել սիմպոզիումի ընթացքում ստեղծված գործերը: Մուտքն ազատ է:

«Դիզակի գույները»  նկարչական սիմպոզիումը անցկացվում է 2017թ. Հադրութի շրջանում: Նախորդ տարիներին սիմպոզիումների ընթացքում  ստեղծվել է ավելի քան 150 աշխատանք: 2020թ պատերազմի արդյունքում Հադրութի շրջանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ: Կտավների մեծ մասը մնաց Հադրութում: Փրկված 26 կտավներ այժմ մշտական ցուցադրության են ներկայացված Երևան քաղաքում՝ «ԴԻԶԱԿ ԱՐՏ» մշակութային կենտրոնում։

Placeholder
«Դիզակի գույները» սիմպոզիումը Հադրութի փոխարեն անցկացվել է Ստեփանակերտում