Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել
Տարածաշրջան
10:34 07/07/2021
Տարածաշրջան

Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել

Վրաց իրավապահներն ավելի քան 100 մարդու են բերման ենթարկել Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ և ի աջակցություն նախկինում ծեծված լրագրողների անցկացված ցույցերի ժամանակ: Այդ մասին Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրավախախտումներ կատարելու փաստի առթիվ վարչական կալանքի տակ է վերցվել 100 մարդ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 68 կալանավորված ազատ է արձակվել, մնացածը գտնվում են ժամանակավոր կալանքի վայրում:

Հուլիսի 5-ի առավոտյան ԼԳԲՏ համայնքի հակառակորդները մտել են Tbilisi Pride-ի գրասենյակ և պատռել ծիածանագույն դրոշները: Ագրեսիվ խմբերը շրջում էին նաև քաղաքի կենտրոնով և փնտրում ծիածանի խորհրդանիշներով մարդկանց: Հարձակման են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Միջոցառման մասնակիցների և լրագրողների վրա հարձակվելուց հետո ԼԳԲՏ համայնքի կողմից կազմակերպված «Արժանապատվության երթ»-ը չեղյալ էր հայտարարվել: Միջոցառման կազմակերպիչները հավելել են, որ իրենք չեն կարող ռիսկի տակ դնել մասնակիցների անվտանգությունը և դուրս գալ «բռնությամբ լի» փողոց:

Placeholder
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել