Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի ուսումնական կենտրոնը վերաբացվել է
Սպորտ
13:34 07/07/2021
Հայաստան

Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի ուսումնական կենտրոնը վերաբացվել է

Վերաբացվել է «Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը»։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Այսուհետ ուսումնական կենտրոնում ուսանելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև այն պատանի շախմատատիստներն ու շախմատիստուհիները, ովքեր կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ մեր գերհզոր մարզչական թիմից։

Մարզչական թիմը՝
Սանոյան Աշխեն- Հայաստանի Վաստակավոր մարզիչ
Աշոտ Նադանյան- Հայաստանի Վաստակավոր մարզիչ , ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ:
Արման Փաշիկյան- Գրոսմայստեր. Հայաստանի Վաստակավոր մարզիչ , ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ

Ընդունելությունը տեղի է ունենում ՄՐՑՈՒՅԹԻ կարգով։ Դիմում- հայտը լրացվում է առցանց: 

Հայտերի վերջնաժամկետը լրանալուց հետո, մեր մարզիչների կողմից կուսումնասիրվեն բոլոր հայտերը և առավել խոստումնալից շախմատիստներն ու շախմատիստուհիները կհրավիրվեն հարցազրույցի և փորձնական պարապմունքի, որից հետո էլ կընտրվեն Ուսումնական կենտրոնի սաները։

Հայտերի վերջնաժամկետն է  հուլիսի 10-ը:

Պարապմունքները անցկացվելու են փոքր խմբերով։ Ուսումնական Կենտրոնում պարապմունքներն ԱՆՎՃԱՐ են։ «Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը» ֆինանսավորվում է «Վերածնվող Միտք» բարեգործական Հիմնադրամի կողմից։

Placeholder