07.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք
Առողջություն
10:54 07/07/2021
ԼՂՀ

07.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք

Արցախի Հանրապետությունում հուլիսի 6-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9245 քաղաքացու հետազոտություն, որից 926-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2910 դեպք: Կատարվել է 27 197 թեստավորում:

 

Placeholder