Ես համարում եմ, որ այսօրվա իշխանությունը տեռորիստական խմբավորում է. Դավիթ Սահակյանց
Քաղաքական
13:40 07/07/2021
Հայաստան

Ես համարում եմ, որ այսօրվա իշխանությունը տեռորիստական խմբավորում է. Դավիթ Սահակյանց

«Հակահայը իր գործը պետք է անի և «արցախցի-հայաստանցի» տարանջատման ալիքի վերջին բարձրացումը մտնում է նրանց գործողությունների տրամաբանության մեջ»,- նկարագրելով այսօրվա իշխանություններին՝ «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և հավելեց, որ դրանով փորձ է արվեում բարձրացնել հասարակության մի փոքր հատվածի մոտ դեռ մնացած նման որոշ վատ երևույթները:

Նա համոզված է, որ պայքարը նման իշխանությունների դեմ շարունակվելու է, իսկ ընտրություններում, իր կանխատեսմամբ, արդյունքները հավասար պետք է լինեին:

Սահակյանցը համոզված է, որ ընտրությունների ելքն այդպես էլ եղել է, իսկ արդյունքների վրա ազդել են խախտումները, լցոնումները և որոշ կուսակցությունների կողմից ձայներ նվիրելը:

Բանախոսն իր վերջին դատողությունը հիմնավորեց այն փաստով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ունենելավ իր էլեկտորատը, չկարողացավ մտնել ԱԺ:

Մուլտիպլիկատորը ենթադրեց, որ «Բարգավաճ հայատան»-ը գնացել է գործարքի, հանուն իր բիզնեսի հանգստության և խնամիական կապերի:

Դավիթ Սահակյանցը գտնում է, որ պայքարը պետք է շարունակել նաև խորհրդարանում, բայց նախ պետք է որոշել, թե հնարավոր է բանակցել ահաբեկիչների՝ գործող իշխանությունների հետ:

«Ես համարում եմ, որ այսօրվա իշխանությունը մի տեռորիստական խմբավորում է, որը պատանդ է վերցրել մի քանի մլիլիոնանոց հայությանը ու անում է այն, ինչ ուզում է, և սրանք այն ահաբեկիչներն են, որոնց համ իրենց ուզած ուղղաթիռն են տվել, համ գումարն են տվել … »,-հայտարարեց ռեժիսորը և կանխատեսեց, որ ահաբեկչական իշխանության վերջը սարսափելի է լինելու, սակայն չգիտի, թե այն երբ կլինի և ինչ նոր զիջումների հետևանքով:

Ստեղծված իրավիճակի պատճառը նա տեսնում է նաև հասարակության արժեհամակարգի խարխլման մեջ և հիշեց Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հայերն այդպես էլ մնացին առևտրականներ:

Ռեժիսորը ենթադրեց, որ Ադրբեջանի առաջնորդը նման արտահայտություն է արել Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի գործարքի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:

«Ներկայում հասարակության մեջ ամեն ինչ է վաճառվում՝ հոգուց սկսած, մինչև երեխաների հիշողությունը»,- հայտարարեց բանախոսը:
 

Placeholder