Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 392 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 531 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 38 136 թեստ, այստեղից 17 650-ը՝ հակագենի արագ և 20 486-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 372 685 դեպք: Այստեղից ապաքինվել է 356 780 մարդ, մահացել 5 394 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 277 872 մարդ, օրեկան՝ 4 942:
Երեկ, հուլիսի 6-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 407 նոր դեպք, ապաքինվել է 591 պացիենտ: