07.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Օրվա թեմա
11:32 07/07/2021
Հայաստան

07.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 6086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 53 մարդ, մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  225 801  դեպք, որոնցից  217 303 -ն` առողջացած, 4531-ը` մահվան ելքով:

Մահվան ևս 1101 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5632 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 215 373 թեստավորում:

Placeholder
07.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ