Լավրովը՝ Աֆղանստանի հետ կապված․ Մոսկվան ամեն ինչ անելու է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար
Քաղաքական
11:07 07/07/2021
Աշխարհ

Լավրովը՝ Աֆղանստանի հետ կապված․ Մոսկվան ամեն ինչ անելու է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար

Մոսկվայի պարտավորությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում մնում են ուժի մեջ։ Այս մասին այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Տաջիկստան-Աֆղանստան սահմանին վատթարացող իրավիճակին Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին: Այս մասին գրում է Ria-ն։

«ՀԱՊԿ շրջանակներում պարտավորությունները մնում են ամբողջ ուժով», - նշել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանամերձ տարածք:

Լավրովն ասել է, որ իրավիճակն Աֆղանստանում արագորեն վատթարանում է։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ իրավիճակը արագ վատթարանում է, այդ թվում` ամերիկյան և ՆԱՏՕ-ի մյուս զորքերի հապճեպ դուրսբերման համատեքստում», - ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինը վերջերս հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ, ինչպես նաև կապի մեջ է Կենտրոնական Ասիայի այլ հանրապետությունների ղեկավարների հետ:

Մոսկվան, շեշտել է Լավրովը, ամեն ինչ անելու է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար, այդ թվում` օգտագործելով իր ռազմաբազան տաջիկա-աֆղանական սահմանին:
 

Placeholder
Լավրովը՝ Աֆղանստանի հետ կապված․ Մոսկվան ամեն ինչ անելու է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար