ՀՀ ԶՈւ-ն, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է միայն Ադրբեջանին հակազդելու գործողություններ. ՊՆ
Քաղաքական
18:02 07/07/2021
Հայաստան

ՀՀ ԶՈւ-ն, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է միայն Ադրբեջանին հակազդելու գործողություններ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։  ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ: 

 

Placeholder
ՀՀ ԶՈւ-ն, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է միայն Ադրբեջանին հակազդելու գործողություններ. ՊՆ