2018-ից ի վեր այս տարի գրանցվել է ամուսնությունների ու ամուսնալուծությունների ամենամեծ թիվը
Հասարակություն
15:22 07/07/2021
Հայաստան

2018-ից ի վեր այս տարի գրանցվել է ամուսնությունների ու ամուսնալուծությունների ամենամեծ թիվը

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին ավելի շատ ամուսնություններ են գրանցվել, քան 2019-ի առաջին հինգ ամիսներին, երբ համավարակ չկար։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հինգ ամիսների ընթացքում 6 731 ամուսնություն։

Համեմատության համար նշենք, որ 2020-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 4 178 ամուսնություն, 2019-ին՝ 6 243 ամուսնություն, 2018-ին՝ 5 619 ամուսնություն։

Առավել շատ ամուսնություններ գրանցվել են այս տարվա փետրվարին՝ 1 746, ավելի քիչ հունվարին՝ 1124։

Ամուսնությունների թվի աճին զուգահեռ ավելացել են նաև ամուսնալուծությունները։ Այս տարվա հինգ ամիսներին գրանցվել է 1 648 ամուսնալուծություն։ Նախորդ տարվա հունվար-մայիսի ընթացքում գրանցվել է 1 217 ամուսնալուծություն, 2019-ին՝ 1 513 ամուսնալուծություն, 2018-ին՝ 1 620 ամուսնալուծություն։

Առավել մեծ թվով ամուսնալուծություններ գրանցել են մարտն՝ 367։

Placeholder
2018-ից ի վեր այս տարի գրանցվել է ամուսնությունների ու ամուսնալուծությունների ամենամեծ թիվը