Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ և նոր մշակույթի ձեւավորում
Յուրաքանչյուր շաբաթ Street Work out Հայաստանյան ֆեդերացիան բացօթյա մարզանք է կազմակերպում այն համայնքների բնակիչների համար, որտեղ պրոֆեսիոնալ մարզահրապարակներ կան:
Ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով, նպատակը առողջ ապրելակերպի հանրայնացումն է, նոր մշակույթի ձեւավորումը:
«Այսպիսի 10-ը խաղահրապարակ կա Հայաստանում: Դրանցից 5-ը՝ Երևանում, Գյումրիում, Մեծամորում, Նոր Հաճնում եւ Արցախում, կառուցվել են Կոնվերս բանկի աջակցությամբ՝ Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Այսօր այդ խաղահրապարակները մարդկանց հանգստի սիրելի վայրերից են: Հատկապես ոգեւորիչ է երեխաների եւ դեռահասների հետաքրքրությունը այստեղ մարզումների նկատմամբ»,-ասում է նա:
Կոնվերս բանկը ներկայացրել է տեսանյութ բացօթյա մարզանքների, Կոնվերս բանկի հետ Street Work out-ի Հայաստանյան ֆեդերացիայի համագործակցության մասին: