Եվրամիությունում ընդունելի և ոչ ընդունելի «AstraZeneca» չկա. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
15:14 08/07/2021
Հայաստան

Եվրամիությունում ընդունելի և ոչ ընդունելի «AstraZeneca» չկա. Անահիտ Ավանեսյան

«Կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «AstraZeneca», որն ընդունելի է Եվրամիությունում, և մեկ ուրիշն էլ կա, որն ընդունելի չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և լրագրողներին հորդորեց  ապատեղեկատվություն չտարածել։

Նախարարի պաշտոնակատարը նման ձևով հերքեց այն լուրը, թե Եվրամիության երկրները չեն ճանաչում ՀՀ-ում «AstraZeneca»-ով պատվաստումների սերտիֆիկատները և արգելում քաղաքացիների մուտքն իրենց տարածք։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տրավում, որպեսզի տարբեր երկրներ ճանաչեն Հայաստանում տրված սերտիֆիկատների ձևաչափերը, իսկ ԱԳՆ-ից էլ քաղաքացիենրը կարող է տեղեկություն ստանալ, թե որ երկրներում են ճանաչվում հայկական սերտիֆիկատները։

Ավանեսյանը հայտնեց, որ բոլոր երկրներն էլ սկսել են իրար հավելվածների փոխճանաչման գործընթացը, իսկ Հայաստանը որևէ բան չի ուշացնում:

«Եվրամիության երկրներն իրար միջև էլ դեռ փոխճանաչում են իրենց հավելվածները»,-պատասխանելով փոխճանաչման գործընթացի ավարտի մասին հարցին հայտնեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ առաջնորդվում են մարդասիրական սկզբունքով և օտարերկրյա քաղաքացիներին էլ են անվճար պատվաստում, որը Հայաստանում կատարված պատվաստումների մեջ փոքր տոկոս է կազմում։

Placeholder
Եվրամիությունում ընդունելի և ոչ ընդունելի «AstraZeneca» չկա. Անահիտ Ավանեսյան