Լավրենտև. Ռուսաստանը Սիրիայից թուրքական և ամերիկյան զորքերի շուտափույթ դուրսբերման հույս ունի
Քաղաքական
16:43 08/07/2021
Տարածաշրջան

Լավրենտև. Ռուսաստանը Սիրիայից թուրքական և ամերիկյան զորքերի շուտափույթ դուրսբերման հույս ունի

Ռուսաստանը հույս ունի, որ հենց իրավիճակը կայունանա թուրքական և ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Սիրիայից: SAR-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի տված մեկնաբանությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Աստանայի ձևաչափով միջսիրիական բանակցությունների տասնվեցերորդ փուլը տեղի է ունենում հուլիսի 7-8-ը:

«Մենք հուսով ենք, որ Սիրիայի հյուսիս-արևելքում սահմանափակ ամերիկյան զորախմբի և մի շարք այլ արևմտյան երկրների, ինչպես նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքական զորակազմի ներկայությունները ժամանակավոր են, և իրավիճակը կայունանալուն պես բոլոր այս ռազմական կոնտինգենտները դուրս կբերվեն երկրից»,- ասել է Լավրենտևը

Placeholder
Լավրենտև. Ռուսաստանը Սիրիայից թուրքական և ամերիկյան զորքերի շուտափույթ դուրսբերման հույս ունի