Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պրոֆեսոր Չարչյանի կամքն ու տրամադրությունը լրիվ տեղն է, չնայած այս իրավական լկտի ամենաթողությանը. Վարդևանյան
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը գրում է.
«Քաղաքական հետապնդումներից , խայտառակ ապօրինություններերից` չենք զարմանում, Դատավորների «դողացող» ձայներից ու արդարադատության խուսափումից` նույնպես: Երեք տարի շատ հստակ տեսել ենք, պայքարել ենք ու դեռ պետք է պայքարենք: Պրոֆեսոր Չարչյանի կամքն ու տրամադրությույը լրիվ տեղն է, չնայած այս իրավական լկտի ամենաթողությանը: Վստահ եղեք արդարադատություն լինելու է:
Պրոֆեսորը լինելու է ազատության մեջ»:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր մերժեց Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։