11 աղջիկ վճարել է կազանցի հրաձիգի նոր փաստաբանի համար
Իրավունք
17:15 08/07/2021
Աշխարհ

11 աղջիկ վճարել է կազանցի հրաձիգի նոր փաստաբանի համար

Մի խումբ աղջիկներ նոր փաստաբան են վարձել19-ամյա Իլնազ Գալյավիևի համար, որը հրաձգություն էր կազմակերպել Կազանի դպրոցներից մեկում: Znak-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Ալեքսանդր Վասիլիևը դարձել է Գալյավիևի նոր ներկայացուցիչ:

Ըստ թերթի՝ «Օգնիր Իլնազին» խմբի 11 իգական սեռի կազմակերպիչներն են վճարել փաստաբան վարձելու համար: Նրանց հաջողվել է հավաքել 300 հազար ռուբլի:

Վասիլիևը հաստատել է, որ ինքը ներկայացնում է Գալյավիևի շահերը, բայց չի պարզաբանել, թե ով է նրան վարձել:

Ավելի վաղ աղջիկները խնդրագիր էին ստեղծել Change.org կայքում՝ պահանջելով լիարժեք և անկողմնակալ հետաքննություն անցկացնել: Նրանց կարծիքով, Գալյավիևը միայնակ չի գործել, հանցագործության այլ մասնակիցներ էլ են եղել:

Մայիսի 11-ին Կազանի թիվ 175 քոլեջում տեղի էր ունեցել հրաձգություն, որի արդյունքում ինը մարդ մահացել էր, 23-ը վիրավորվել: Պարզվել էր, որ հարձակվողը 19-ամյա Իլնազ Գալյավիևն է, նա բերման էր ենթարկվել: Ուսումնական հաստատության վրա հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային սպանության հոդվածով:

Կազանի վարչակազմի ղեկավար Իլսուր Մեթշինը քոլեջում կրակոցները որակել է որպես ահաբեկչություն: Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը մայիսի 12-ը սգո օր էր հայտարարել:
 

Placeholder
11 աղջիկ վճարել է կազանցի հրաձիգի նոր փաստաբանի համար